Օ՜, որտե՞ղ ես, կրիտիկակա՛ն կետ
copy image url

Օ՜, որտե՞ղ ես, կրիտիկակա՛ն կետ

Միտք Ներքին 2 տարի առաջ - 16:00 27-05-2022
Ի՞նչը չի հերիքում ընդդիմությանը վերջնական իշխանափոխության համար, ինչքա՞ն է ձգվելու այս շարժումը, ե՞րբ են խոստանում, որ կլինի իշխանափոխություն։ Oragir.news-ը երեկ այս հարցն է ուղղել ԱԺ նախագահի տեղակալ, «Դիմադրության» շարժման ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին։ Վերջինս պատասխանել է. «Երբ հասնենք այն կրիտիկական կետին, երբ մեր ժողովուրդը ամբողջությամբ ոտքի կկանգնի, և ոստիկանությունը այլևս չկարողանա պաշտպանել Նիկոլի իշխանությունը»։ Ի՞նչ է կրիտիկական կետը, և ինչպե՞ս հասնել այդ կետին։

Քաղաքականության մեջ կրիտիկական կետն այն է, երբ մրցակցող հիմնական 2 ուժերը հավասարվում են որոշ պարամետրերով։ Ազատ ժողովրդավարական աշխարհում առաջին որոշիչ պարամետրը ընտրություններում ստացած քվեն է։ Երբ ընտրությունների մասնակից հիմնական 2 ուժերը ստանում են հավասար քվեներ և վիճարկում են իշխանության իրավունքը, ապա համակարգը հայտնվում է կրիտիկական կետում, քանի որ հնարավոր չէ որոշել, թե ով է կառավարություն կազմելու։ Կրիտիկական կետում հայտնված համակարգը կա՛մ կազմակերպում է ընտրությունների 2-րդ փուլ, կա՛մ նոր ընտրություն, կա՛մ իրավիճակը փրկում է նվազագույն շեմն անցած 3-րդ ուժը, կա՛մ տեղի է ունենում իշխանազավթում։

Ընտրությունների միջանկյալ հատվածում համակարգը կրիտիկական կետում է հայտնվում, երբ հակակառավարական ցույցերի մասնակիցների թիվը ներկայացվում է որպես ժողովրդականության ցուցիչ։ Կրիտիկական զանգվածը ցույցի մասնակիցների այն քանակն է, որքան քվե է ստացել գործող իշխանությունը ընտրություններում։ Այսպես ցույց է տրվում, թե իշխանությունը ցուցարարից ավելի ժողովրդականություն չունի, ուստի լեգիտիմ չէ։ Այս իրավիճակում երկրի ղեկավարը հրաժարական է տալիս, իսկ համակարգը կազմակերպում է արտահերթ ընտրություններ։

Իրականում ամեն ինչ այսքան պարզ չէ։ Եթե վերջին ընտրությունների արդյունքը ճանաչվել է մասնակից ուժերի, տարածաշրջանային տերությունների և գերտերության կողմից, ապա իշխանությունը լեգիտիմ է։ Եվ միայն հակառավարական ցույցերի մասնակցիների թիվը բավարար չէ, որ համակարգը կրիտիկական կետում հայտնվի։

Պարզ է, որ Երևանում ցույցեր անողը ՀՀ գործընկերներից դրական արձագանք չի ստանում իշխանափոխության հարցում։ Ահա թե ինչը չի հերիքում ընդդիմությանը՝ կրիտիկական կետին հասնելու համար։ Ազատ աշխարհը ցուցարարին չի աջակցում, քանի որ կարծում է, թե ցույցի կազմակերպիչը ռուսական շահեր է սպասարկում։

Պարզ ասած՝ քանի դեռ ընդդիմությունը չի ապացուցել, որ օտար-հակաքաղաքակրթական շահեր չի սպասարկում, բաղձալի կրիտիկական կետը կմնա անհասանելի։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում