Թուրքերին անհանգստացրել է շվեդական հեռուստաընկերության ռեպորտաժը քուրդ գործչի հետ
copy image url

Թուրքերին անհանգստացրել է շվեդական հեռուստաընկերության ռեպորտաժը քուրդ գործչի հետ

Արտաքին 2 տարի առաջ - 22:26 26-05-2022
Թուրքական լրատվամիջոցներին անհանգստացրել է շվեդական SVT հեռուստաընկերության հետ կազմակերպած ռեպորտաժը Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն կուսակցության» (PYD) նախկին ղեկավար Սալիհ Մուսլիմի հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկիչ: Հաղորդում է ermenihaber-ը:

Թուրքական աղբյուրը նկատում է, որ ռեպորտաժը հեռարձակվել է Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա լարավածության համատեքստում:

Ռեպորտաժում Մուսլիմը նշում է, որ սկանդինավյան երկու երկրները երբեք Սիրիայի քրդական ուժերին` «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատին» (YPG) որպես ահաբեկչական կառույց չեն ճանաչի:

Թուրքական աղբյուրը նշում է, որ ռեպորտաժը որակել է որպես քարոզչություն՝ ի օգուտ «ահաբեկչական կառույցի»:

Ամենից շատ դիտված