Զոհված զինծառայողների ծնողները ԲԴԽ-ի մոտ ակցիա են իրականացնում, որտեղ «5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները ԲԴԽ-ի մոտ են՝ առերևույթ պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործի ընթացքը արդար ու թափանցիկ դարձնելու համար.
«Նրանք գիտեին, որ պատերազմը կանխորոշված է եղել։ Մի քանի րոպե ձեզանից ուշադրություն եմ խնդրում 2020 թվականի սեպտեմբերի 15-ից 26-ը ընկած ժամանակահատվածում իրադարձությունների վերաբերյալ, որոնք վերցված են բաց աղբյուրներից, ոչ մի գաղտնիք չկա այստեղ, որոնք ավելի ակնառու կդարձնեն պատերազմի կանխորոշումը և հայկական կողմից պատերազմը կանխելու դեպքում ցուցաբերած բացարձակ անգործությունը»։
Հիշեցնենք, զոհված զինծառայողների ծնողները ԲԴԽ-ի մոտ են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը բավարարել էր պատերազմի ընթացքում զոհված զինծառայողներին քրեական գործով որպես տուժող ճանաչելու վերաբերյալ զոհված զինծառայողների մի շարք ծնողների, հարազատների միջնորդությունը: Նրանք նաեւ պահանջել էին գործում որպես մեղադրյալ ներգրավել նաեւ Նիկոլ Փաշինյանին:
Մանրամասն՝ տեսանյութում։