ԱՄՆ Պետդեպը դեմ է Ռուսաստանին համացանցից անջատելուն
copy image url

ԱՄՆ Պետդեպը դեմ է Ռուսաստանին համացանցից անջատելուն

Արտաքին 2 տարի առաջ - 13:42 26-05-2022
Այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նրա խոսքով, ԱՄՆ իշխանությունները տեխնոլոգիական ընկերություններին կոչ են արել չսահմանափակել Ռուսաստանում համացանցին հասանելությունը, որպեսզի երկրի քաղաքացիները կարողանան անկախ տեղեկատվություն ստանալ։

Ավելի վաղ YouTube ծառայությունը հայտարարել էր, որ մնում է Ռուսաստանում։ Միաժամանակ Google-ը ռուսաստանցի պրովայդերներին նախազգուշացրել էր Google Global Cache սերվերների սպասարկման պայմանագրերի խզման մասին, գրում է RBC-ն։ Դրանք օգտագործվում են Google-ի ծառայություններին հասանելիության արագացման, մասնավորապես YouTube-ի տեսանյութերի համար:

Ամենից շատ դիտված