«ԱՄՆ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԲՌՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»․ ՊԵՏԴԵՊԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ
copy image url

«ԱՄՆ-Ն ԿՈՉ Է ԱՐԵԼ ԶԵՐԾ ՄՆԱԼ ԲՌՆԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ»․ ՊԵՏԴԵՊԸ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՐԵԼ Է ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻՆ

Արտաքին 4 տարի առաջ - 10:20 26-02-2021

ԱՄՆ Պետդեպը նախազգուշացրել է ՀՀ Զինված ուժերին չխառնվել երկրի քաղաքականությանը։ AFP-ի հաղորդմամբ` Պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը նշել է, որ ԱՄՆ-ն հիշեցնում է բոլոր կողմերին ժողովրդավար արժեքի հիմնաքարի մասին, այն է՝ զինված ուժերը չեն խառնվում ներքին քաղաքականությանը։

ԱՄՆ-ն կոչ է արել բոլոր կողմերին զգոնություն ցուցաբերել ու զերծ մնալ բռնի գործողություններից։

«Իսկանդերների» մասին Փաշինյանի հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ:

Ամենից շատ դիտված