Մադրիդյան սկզբունքներով Արցախի ինքնորոշման իրավունքը դարձավ միջազգային ստանդարտ․ Արամ Վարդևանյան

Խոսք Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:08 25-05-2022
«Այսօր այնպես է ստացվել, որ «Առանց Նիկոլ Հայաստան»-ի դերակատարը Ազգային ժողովում ելույթ է ունեցել, խոսել է նրա մասին, որ այսքան մարդ, որ այստեղ հավաքված է, այսքան օր պայքարում է հանուն Հայաստանի, հանուն Արցախի՝ մաշվում է»։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» շարժման հանրահավաքի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Մենք մի բան պետք է ֆիքսենք․ այլևս երբեք Հայաստանի ամենաբարձր պաշտոնյան իրեն թույլ չի տալու նման բառերով խոսել, իսկ ով նման բառերով կխոսի, մաշվելու է ու դուրս է շպրտվելու։

Արցախը նման վիճակի հասցրած, հազարավոր զոհեր տված մարդն էսօր նորից սկսել է նույն պրիմիտիվ դիսկուրսը՝ նախկիններ, ներկաներ, խոսում է Մադրիդյան սկզբունքներից։ 2007 թ․ ընդունված այդ սկզբունքներով Արցախի ինքնորոշման իրավունքը դարձավ միջազգային ստանդարտ, ու էն մարդը, ով ասում էր, որ ինչ ուզում՝ բանակցում է, ով ասում էր, որ Արցախը Հայաստան է, և վերջ, ով գնում էր Շուշիում պարում էր, դրանից հետո էդ ամեն ինչը հանձնում է։

Ախր դուք էդ իրավունքը չունեք ժողովրդին խաբելու, հերքի է, ամոթ է, էն մարդը, ով տարրական թասիբ չունի, ով գիտակցում է, որ նույնիսկ զոհված հերոս տղերքի ծնողների առաջ չի կարող կանգնել, Արցախ բառը թող չասի»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի