Որն է շարունակվող կորուստների պատճառը
copy image url

Որն է շարունակվող կորուստների պատճառը

Միտք Ներքին 2 տարի առաջ - 20:34 25-05-2022
Հանրության շրջանում մտավախություն կա, թե Հայաստանի ազատությանը վտանգ է սպառնում։ Այդպիսի վտանգը և ենթադրելի կորուստները կանխելու ուղին հայտնի է մարդկությանը շատ վաղուց։

Դրախտից արտաքսվելուց հետո մարդն անընդհատ ձգտել է կատարելագործել աշխարհը, երազել ու իրականացրել երազանքները: Առաջին հայացքից հնարավոր չի տարբերել, թե որ երազանքը կիրականանա, որը՝ ոչ: Երազանքի ռացիոնալ լինելու պահանջն անհեթեթ է: Եթե երազանքը փորձում են տեղավորել բանական տիրույթում, ապա այն դադարում է երազանք լինելուց և վերածվում ծրագրի՝ կատարման հստակ մեխանիզմներով:

Երազելն ունի վատ հետևանքներ: Երազողը երբեմն կտրվում է իրականությունից և աշխարհը դիտում երազանքի տեսակետից։ Իրականությունից կտրված երազողն ընկճվում է, երբեմն՝ դառնում ագրեսիվ: Ընկճվածը պարփակվում է իր անկյունում և մերժում իրականության մեջ ապրողին: Իսկ ագրեսիվ վարք դրսևորողը փորձում է ձևափոխել աշխարհը և այն համապատասխանեցնել իր երազանքներին: Երկու դեպքում էլ երազողը տուժում է: Մի դեպքում խանգարվում է երազողի հոգեվիճակը, մյուս դեպքում նրա արարքները դատապարտվում են հանրության մեծ մասի կողմից:

Երազանքը կարող է իրականանալ պատահականորեն, ակամա, հրաշքով: Այդ ժամանակ երազանքի կրողը նման է ճանապարհին կանգնածին, որին անակնկալ մոտենում է իրականցած երազանքը: Այստեղ կարևոր է, որ երազողն այդ պահին ճանաչի իր երազանքի առարկայացած տեսքը, քանի որ չի տեսել նրան իրականում:

Երազանքի իրականացման համարպարտադիր պայման է նրան հավատարիմ մնալը: Ոչ մի փորձություն չի կարող կասկած ներշնչել, ոչինչ չի կարող հետ պահել երազանքն իրականացած տեսնելու մտքից: Եթե հավատարիմ ես մնում երազանքին, ապա այն մի օր ինչ-որ կերպ կիրականանա:

Իսկ ինչպե՞ս է ժողովուրդը վերաբերում իրականացած երազանքին։ Եթե վերաբերվենք անհեթեթաբար, ապա ամեն ձեռքբերմամբ կորսվելու է նախորդը, ինչպես Խարմսի հայտնի պատմվածքում։ Կորուստներ չունենալու անհրաժեշտ պայմանը իրականացած երազանքին հավատարիմ մնալն է։ Սա պահպանողական մոտեցում է։ Կոնկրետ քանի որ մեր ժողովուրդը հավատարիմ է Հայաստանի անկախության իրականացած երազանքին, ապա չի զիջի Հայաստանի ազատությունը, այդ թվում՝ Արցախի ազատությունը։ Եթե ուրանա ազատության մասին երազանքը, կզիջի։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում