Աժ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, հարցուպատասխանի ընթացքում հարցն ուղղելով վարչապետին, հայտնեց, որ Բրյուսելում կայացած հանդիպման մասին է իր խոսքը։ Նա ասաց, որ Շառլ Միշելը հանդես է եկել մամուլի հաղորդագրությամբ, որից ՔՊ-ական պատգամավորը մեջբերում արեց․«Ես նաև երկու ղեկավարների առաջ շեշտեցի, որ անհրաժեշտ է անդրադառնալ ղարաբաղի էթնիկ հայ բնակչությանը և անվտանգությանը»։ Եղոյանը հարցրեց՝ մեդիատիրույթում շահարկեցին մեջբերման վերաբերյալ առ այն, որ Արցախի ինքնորոշման իրավունքը դո՞ւրս է մղվում օրակարգից, թե՞ սա հետնահանջ է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության օրակարգից։
Ի պատասխան դրան՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսը ողջունել են ու աջակցություն հայտնել այդ բանակցություններին։ Բրյուսելում, բնականաբար, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ տեղի է ունեցել շատ լուրջ քննարկում, և դրանով արձանագրվել են ՀՀ և Ադրբեջանի դիրքորոշումների տարբերությունները՝ օրինակ, որ Ադրբեջանը համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված է, իսկ ՀՀ-ն համարում է, որ ԼՂ հիմնախնդիրը լուծված չէ։
Մանրամասն՝ տեսանությում։