Մոուրինյուն խոսել է Մխիթարյանի մասին
copy image url

Մոուրինյուն խոսել է Մխիթարյանի մասին

Սպորտ 2 տարի առաջ - 16:13 25-05-2022
Այսօր՝ մայիսի 25-ին, կայանալու է Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը։

Վճռորոշ հանդիպումից առաջ հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ներկայացել է մամուլի ասուլիսին։ Մասնագետը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին.

«Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ մարզվել է ընդհանուր խմբում։ Ամեն ինչ պարզ էր, բաց մարզում ԶԼՄ-ների համար։ Մարզման վերջում Հենրիխն ինձ ասաց, որ պատրաստ է խաղալ։ Նա գիտի իր մարմինը, իսկ եսվստահում եմ իր փորձին»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերել «Football Italia»-ն։

Հայ կիսապաշտպանի մասնակցությունը գավաթային խաղին հարցականի տակ է։ «Լեսթերի» դեմ հանդիպմանը ստացած վնասվածքից հետո Մխիթարյանը ապաքինման երկարատև փուլ անցավ։

«Ռոմա» - «Ֆեյենորդ» հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23։00-ին է։

Ամենից շատ դիտված