Քննիչ հանձնաժողովների ձևաչափերը իրականացնենք ոչ թե իտալական, այլ ՀՀ իրողությունների շրջանակներում. Ա. Քոչարյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:14 25-05-2022
ԱԺ քառօրյա նստաշրջանի ընթացքում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

ՔՊ-ական պատգամավոր, 44-օրյա քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում հայտնեց, որ երբ գնում էր խոսակցություն նախագծի մասին, իրեն թվացել է, որ նախագծի հիմնական մեխը պետք է լինի 44-օրյա պատերազմի հարցերը քննող հանձնաժողովի ծանրաբեռնվածության թեման։

«Մենք չենք մասնակցել նախագծի աշխատանքներին, ինչ-ինչ պատճառներով տեղեկացված չենք եղել: 6+6 ձևաչափը մենք քառօրյաի ժամանակ հասցրել ենք՝ խիստ ծանրաբեռնված աշխատելով։ Մեր փորձագիտական կարողությունները ավելացրել ենք՝ գտնելով ինչ-որ ճանապարհներ՝ փորձագետների լրացուցիչ ճանապարհ գտնելու համար։ Գործադիրի հետ կարողացել ենք էֆֆեկտիվ կոմունիկացիա անել։ 6 ամսից հետո 1 տարին խիստ անհրաժեշտ է լինելու հանձնաժողովի աշխատանքների երկարաձգման համար՝ փաստաթղթերի ծավալներից ելնելով։ Պարո՛ն Մինասյան, ես կուզեի, որ կառավարությունը և արդարադատության նախարարությունը քննիչ հանձնաժողովների ձևաչափերը ոչ թե իտալական քաղաքական տրամաբանության շրջանակներում իրականացնի, այլ մեր ՀՀ իրողությունների շրջանակներում»։

Հիշեցնենք, որ Աժ-ում այժմ քննարկվող «Ազգային ժողովի կանոնակարգ» նախագիծը մեկ շաբաթ առաջ քննարկվել և հավանության էր արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված