ԱԺ քառօրյա նստաշրջանի ընթացքում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Բագրատյանի խոսքով՝ ԱԺ կանոնակարգի 2016 թվականի հոդվածում առաջին վեց ամիս բառերը պետք է փոխարինել մեկ տարի ժամկետով։
Նախագիծը ներկայացնելուց հետո՝ հարցուպատասխանի ընթացքում, Սերգեյ Բագրատյանը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի հարցին, թե «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցները ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, որը ստեղծել են մեր ընդդիմադիր գործընկերները, ո՞ր փուլում է, տվե՞լ է արդյունք, թե՞ ոչ, թե՞ սա հերթական սուտը տարածելու պետական մարմինները վարկաբեկելու հերթական փորձն էր, ասաց․ «Նրանք այդ ամենին այնքան անլուրջ վեերաբերվեցին, որ նույնիսկ չներկայացան՝ ժամկետը երկարաձգելու համար»։
Բագրատյանը, ի պատասխան գործընկերոջ, ասաց. «Կիսում եմ ձեր մտահոգությունը, քանի որ ընդդիմադիր պատգամավորները, տեսնելով, որ այլևս որևէ յուրացման խնդիր չկա, և ծառայել է բուն նպատակին, փորձեցին այլևս չմտնել շահարկման դաշտ»։
Հիշեցնենք, որ նախագիծը մեկ շաբաթ առաջ քննարկվել և հավանության էր արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում։