Եկել ենք ոչ թե պաշարելու, այլ թշնամիներից պաշտպանելու նախագահական նստավայրը. Էդգար Ղազարյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 09:49 25-05-2022
Ընդդիմադիրներն այժմ Բաղրամյան 26-ում են՝ շրջափակելով նախագահական նստավայրը։ Այնտեղ են նաև ընդդիմադիր պատգամավորներ, գործիչներ։ Ոստիկանական մեծ թվով ուժեր՝ կարմիրբերետավորներ, սևբերետավորներ, շրջափակել են ընդդիմադիրներին։ Նախագահական նստավայի մոտ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն ասաց, որ արդեն երկրորդ օրն է՝ պաշտպանում են ՀՀ պետական մարմինները հայ ժողովրդի թշնամիներից։

«Այսինքն՝ մենք ոչ թե պաշարում ենք նախագահական նստավայրը, այլ պաշտպանում ենք նախագահական նստավայրը, որովհետև սա սահմադրությամբ ստեղծված մարմին է, որը պետք է ծառայի հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը, բայց հանգամանքների բերումով այնպես է ստացվել, որ մեր պետության թշնամիները զավթել են այսօր ՀՀ պետական իշխանության մարմինները և այս իշխանությունը ծառայեցնում են հայ ժողովրդի թշնամիներին»։

Հիշեցնենք, որ ընդդիմադիրները շարունակում են բողոքի ակցիաները՝ շրջափակելով պետական կառույցները։

Մանրամասն՝ տեսանութում։

Ամենից շատ դիտված