Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել՝ կապված Արցախի դրոշի ծածանման հետ
copy image url

Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել՝ կապված Արցախի դրոշի ծածանման հետ

Սպորտ 2 տարի առաջ - 19:18 24-05-2022
Երևանում ընթանում է բռնցքամարտի տղամարդկանց Եվրոպայի առաջնությունը։

Բացման հանդիսավոր արարողության ընթացքում երիտասարդներ են բարձրացել բեմ՝ ծածանելով Արցախի դրոշը։ Մանրամասն՝ այստեղ։

Այդ դեպքի առիթով՝ Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Միջազգային Օլիմպիական կոմիտե, ինչպես նաև Բռնցքամարտի միջազգային ասոցիացիա (IBA), հայտնում է «azerisport»-ը։

«Իրևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ պրովոկացիա է կատարվել, դա հակասում է բռնցքամարտի միջազգային ընտանիքի հոգուն և առաքելությանը։ Այդ սեպարատիստական դրոշը խորհրդանշում է Հայաստանի տարածքային հավակնություններն Ադրբեջանի նկատմամբ։ Այս քայլը պետք է խոստորեն պատժվի»,- գրված է հայտարարությունում։

Ամենից շատ դիտված