Այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ՝ վախեցնելով կանխել սպասվող իշխանափոխությունը․ Արսեն Բաբայան
copy image url

Այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ՝ վախեցնելով կանխել սպասվող իշխանափոխությունը․ Արսեն Բաբայան

Ներքին 2 տարի առաջ - 09:02 24-05-2022
«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանը անդրադարձել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում իրականացվող խուզարկությանը։

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քննչական կոմիտեի քննիչները «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Նիկողոսյանի բնակարանում այս պահին կատարում են խուզարկություն, փնտրում են թմրանյութ: Զարմանալու ոչինչ չկա, նրանք հանգիստ կարող էին նաև Իսկանդեր փնտրել Արսենի գրպանում:

Թուրքական իշխանության հայաստանյան ներկայացուցչության հրահանգով իրականացվող այս քաղաքական հետապնդումն ունի մեկ նպատակ, վախեցնելով կանխել սպասվող իշխանափոխությունը:

Արսենին վախեցնել չեք կարող և դա դուք հրաշալի գիտեք:

Արսեն ջան, սրանք քեզ ուժ են տալիս, ընդունիր դա...»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի