Time ամսագիրը հրապարակել է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա ցուցակը։ Դրանում ներառված են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ավելի վաղ Զելենսկին դարձել էր ամսագրի ընթերցողների քվեարկության առաջատարը՝ առաջ անցնելով Իլոն Մասկից և Բորիս Ջոնսոնից։ Time-ի համար Ուկրաինայի նախագահի մասին հոդվածը գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նրան անվանելով իր ժողովրդի քաջությանն ու տոկունությանն արժանի առաջնորդ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին հոդվածը Time-ի համար պատրաստել է ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին, որը պատիժ է կրում Վլադիմիրի բանտի գաղութում։ Նավալնին Պուտինին անվանել է չար խելագար՝ բանակով, միջուկային ռումբով և ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին անդամակցությամբ։