Ուկրաինայում պատերազմը կարող է պարենային ճգնաժամի հանգեցնել ամբողջ աշխարհում․ ՄԱԿ
copy image url

Ուկրաինայում պատերազմը կարող է պարենային ճգնաժամի հանգեցնել ամբողջ աշխարհում․ ՄԱԿ

Արտաքին 2 տարի առաջ - 23:22 22-05-2022
Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա արդեն մի քանի ամսից կարող է պարենի համաշխարհային ճգնաժամ առաջացնել, որը կտևի տարիներ, նախազգուշացրել է ՄԱԿ-ը։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ պատերազմը սրել է պարենային անվտանգության հետ կապված իրավիճակն առավել աղքատ երկրներում՝ գների աճի պատճառով: Նա կարծում է, որ որոշ երկրներ նույնիսկ կարող են բախվել երկարատև սովի հետ, եթե Ուկրաինայի արտահանումը չվերականգնվի՝ հասնելով նախապատերազմյան մակարդակին:

Ռուսական ներխուժումը ստիպել է Ուկրաինային դադարեցնել բեռնափոխադրումներն իր նավահանգիստներից, որոնք խաղաղ ժամանակ արտահանում էին հսկայական քանակությամբ բուսական յուղ, ինչպես նաև հացահատիկներ, ինչպիսիք են եգիպտացորենն ու ցորենը։
Սա նվազեցրել է համաշխարհային առաջարկը և հանգեցրել այլընտրանքային ապրանքների գների բարձրացման: ՄԱԿ-ի տվյալներով՝ պարենի համաշխարհային գներն այժմ գրեթե 30%-ով բարձր են նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ։

Ամենից շատ դիտված