Բիլ Գեյթսը բացահայտել է իր սմարթֆոնի մոդելը
copy image url

Բիլ Գեյթսը բացահայտել է իր սմարթֆոնի մոդելը

Ավելին 2 տարի առաջ - 17:39 21-05-2022
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը Reddit-ով հայտարարել է, որ օգտագործում է Samsung Galaxy Z Fold 3 ծալովի սմարթֆոն։ Այս մասին հաղորդել է AndroidAuthority լրատվական պորտալը։ Նրա խոսքով, դա ամենահարմար սմարթֆոնն է, որն ինքը երբևէ օգտագործել է։

«Ես ունեմ Android սմարթֆոն. դա Galaxy Z Fold 3-ն է: Ես փորձել եմ տարբեր սարքեր: Նման էկրանն ինձ համար փոխարինում է և՛ հիանալի դյուրակիր անձնական համակարգչին, և՛ հեռախոսին»,- ասել է միլիարդատերը։

Շատ լրագրողների զարմացրել է, որ Microsoft-ի հիմնադիրն օգտագործում է Samsung-ի սմարթֆոն, ոչ թե Microsoft Surface Duo 2-ի: Պորտալը նաև նշում է, որ այդ երկու ընկերությունները վաղուց համագործակցում են միմյանց հետ. Գեյթսի ընկերությունների շատ ծառայություններ նախապես տեղադրված են Samsung-ի սմարթֆոններում: Բացի դրանից, Your Phone ծառայությունը, որը թույլ է տալիս համաժամանակեցնել սմարթֆոնները Windows-ի հետ, ունի նաև Galaxy հեռախոսների մի շարք բացառիկ գործառույթներ։

Ամենից շատ դիտված