«Пусть говорят» թոք-շոուն, որը չէր հեռարձակվում փետրվարի 22-ից, Առաջին ալիքի եթեր կվերադառնա։ Այս մասին հայտարարվել է «Բարի լույս» հաղորդաշարի եթերում։
Ինչպես երևում է հայտարարությունից, «Пусть говорят» -ը թողարկվելու է ոչ թե շաբաթական մի քանի անգամ, ինչպես նախկինում, այլ` շաբաթ երեկոյան։
Առաջին շոուն նվիրված կլինի «Լուկօյլի» նախկին թոփ մենեջեր Ալեքսանդր Սուբոտինի մահվանը, որը, ըստ հաղորդավար Դմիտրի Բորիսովի, տեղի է ունեցել Միտիշչիում՝ «շամանին» այցելելիս։