Թուրքիայի մշակութային էքսպանսիան շարունակվում է Աֆրիկայում
copy image url

Թուրքիայի մշակութային էքսպանսիան շարունակվում է Աֆրիկայում

Արտաքին 2 տարի առաջ - 21:22 20-05-2022
Թուրքիայի կողմից Սոմալիում իրականացվող բազմաթիվ կրթական, մշակութային, հասարակական նախագծերի շրջանակում այսուհետև թուրքերենը մայրաքաղաք Մոգադիշոյի դպրոցներում կներառվի ընտրովի առարկաների ցանկում: Հաղորդում է ermenihaber-ը:

Թուրքական աղբյուրը նշում է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև համագործակցության մակարդակը մշակութային և կրթական ոլորտներում աճել է: Նշվում է, որ թուրքերենը՝ որպես պարտադիր առարկա, դասավանդվում է այդ երկրի 3 մանկատներում:

Վերջին տարիներին, քանի որ Սոմալիի և Թուրքիայի միջև հարաբերություններն առաջ են շարժվել, և աճել են սոցիալական ու մշակութային փոխհարաբերությունները, թուրքերենը դարձել է այն լեզուն, որը ժողովուրդն ամենից շատ է պահանջում:

Թուրքերենի դասավանդման գործընթացն իրականացվում է Թուրքիայի մշակույթի նախարարության և Յունուս Էմրեի անվան թուրքական ինստիտուտի աջակցությամբ:

Ամենից շատ դիտված