Գերհարդ Շրյոդերը և Մաթիաս Ուորնիգը կլքեն «Ռոսնեֆտի» տնօրենների խորհուրդը
copy image url

Գերհարդ Շրյոդերը և Մաթիաս Ուորնիգը կլքեն «Ռոսնեֆտի» տնօրենների խորհուրդը

Արտաքին 2 տարի առաջ - 20:33 20-05-2022
Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը և Nord Stream 2 AG-ի («Հյուսիսային հոսք 2»-ի օպերատոր) գործադիր տնօրեն Մաթիաս Ուորնիգը հայտարարել են «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդում իրենց լիազորությունների երկարաձգման անհնարինության մասին։ Ուորնիգը հասարակական գործիչ չէ, սակայն Շրյոդերը վերջին ամիսներին քննադատության է ենթարկվել Ռուսաստանի և Ուկրաինա ռուսական ներխուժման վերաբերյալ իր դիրքորոշման համար:

Ռուսական խոշորագույն նավթային ընկերությունն ասել է, որ իրենք «ըմբռնումով են մոտենում» նրանց որոշմանը և շնորհակալություն են հայտնում «անսասան աջակցության համար»։

Շրյոդերը ղեկավարում է «Ռոսնեֆտի» տնօրենների խորհուրդը 2017 թվականի սեպտեմբերից, իսկ ավելի վաղ՝ 2006 թվականի մարտին, դարձել է Nord Stream 2 AG-ի բաժնետերերի խորհրդի նախագահը։ Սա «Գազպրոմի» գազատարն է։ Ուորնիգը Nord Stream AG-ի գործադիր տնօրենն է և «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամը, խորհրդի կազմում ընդգրկվել է 2011 թվականին:

Ամենից շատ դիտված