Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առաջատար փորձագետների մասնակցությամբ արտակարգ խորհրդակցություն է գումարում՝ կապված Մեծ Բրիտանիայում բռնկված կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի և այլ երկրներում ի հայտ եկած հիվանդների հետ: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը՝ չնշելով աղբյուրը։
Թերթի տվյալներով՝ խորհրդակցության թեմաներն են լինելու վիրուսի տարածման ուղիները, հիվանդների շրջանում տղամարդկանց արտասովոր մեծ մասնաբաժինը, ովքեր սեքսով են զբաղվում տղամարդկանց հետ, և «պատվաստումների հետ կապված իրավիճակը»։
Ենթադրվում է, որ խոսք կլինի, մասնավորապես, այն մասին, թե արդյոք մարդիկ, ովքեր շփվել են կապիկի ծաղիկով վարակվածների հետ, պե՞տք է պատվաստվեն ծաղիկի դեմ պատվաստանյութով, որը, ինչպես համարվում է, նվազեցնում է հիվանդանալու հավանականությունը 85%-ով և կարող է բարելավել հիվանդության ընթացքի կանխատեսումը վարակվելուց հետո առաջին օրերին: