Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան
copy image url

Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Ներքին 2 տարի առաջ - 16:30 20-05-2022
Աշխատանքային այցով Հայաստանում է Վրաստանի պաշտպանության ուժերի պատրաստության և ռազմական կրթության ու պաշտպանության նախարարության անձնակազմի կառավարման վարչությունների պատվիրակությունը։

Մայիսի 19-ին պատվիրակության անդամներին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության ամրապնդման կազմակերպման կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը։

Հանդիպման ընթացքում կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-վրացական համագործակցության շարունակականության ապահովումը և փորձի փոխանակումը բարեվարքության ամրապնդման ոլորտում: Քննարկվել են զինված ուժերում բարեվարքության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքները, հետագա քայլերը և համագործակցության հնարավորությունները։

Պատվիրակության անդամներն այցելել են նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան, ծանոթացել «Լավ կառավարում և բարեվարքության ամրապնդում» առարկայի դասավանդման ծրագրի ներդրման գործընթացին և մեթոդաբանությանը: