ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչ մեկին չի սպառնում. Բայդեն
copy image url

ՆԱՏՕ-ի ընդլայնումը ոչ մեկին չի սպառնում. Բայդեն

Արտաքին 2 տարի առաջ - 21:08 19-05-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը համատեղ մամուլի ասուլիս է հրավիրել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ։

Նրանց հանդիպման գլխավոր թեման ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի և Ֆինլանդիայի դիմումներն են եղել։

Բայդենը հավանություն է տվել ՆԱՏՕ-ի երկրների ձգտումներին՝ ընդգծելով, որ դա պաշտպանական դաշինք է։

«Նոր երկրների մուտքը ՆԱՏՕ վտանգ չի ներկայացնում երրորդ երկրների համար և երբեք չի ներկայացրել»,- ասել է նա՝ հավելելով, որ դաշինքը պարզապես կուժեղանա:

Բայդենը նշել է, որ երկու երկրներն էլ համապատասխանում են այն չափանիշներին, որոնց հիման վրա նոր անդամներ են ընդունվում դաշինք. նրանք ունեն ուժեղ բանակ, ուժեղ ու թափանցիկ տնտեսություն և գործող ժողովրդավարական ինստիտուտներ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի