Դատարանում այսօր քննվում էր Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ հարուցելու պահանջը։
Զոհված զինծառայողների հարազատները ավելի վաղ դիմել էին գլխավոր դատախազին՝ զոհված զինծառայողներին՝ տուժող, իսկ իրենց՝ տուժողի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ։ Դատախազը բավարարել էր միջնորդությունը։ Նրանց երկրորդ պահանջն այժմ այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներգրավվի որպես մեղադրյալ՝ իրենց հարազատների մահվան համար, և ենթարկվի պատասխանատվության։
Քննության ավարտին դատավորը հայտարարեց, որ դատական ակտը կհրապարակվի մայիսի 20-ին՝ ժամը 14:30-ին։