Հայ ձյուդոիստները հունիսից կսկսեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարը
copy image url

Հայ ձյուդոիստները հունիսից կսկսեն Օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքարը

Սպորտ 2 տարի առաջ - 19:12 19-05-2022
Մայիսի 22-ից հունիսի 2-ը Հայաստանի ձյուդոյի հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Վլադիկավկազում։

Հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը ՀԱՕԿ-ին հայտնել է, որ թիմում ընդգրկված է 8 մարզիկ։

Հունիսի 3-ին Թբիլիսիում և 15-ին Ուլան Բատորում կայանալու են միջազգային մրցաշարեր։ Ուլան Բատորում անցկացվելիք մրցաշարը լինելու է Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար վարկանշային։

Կարևոր ստուգատեսի է նախապատրաստվում նաև Հայաստանի պատանեկան հավաքականը, որը վաղվանից մարզումներ կանցկացնի Գյումրիում: Այնուհետև տղաները նախապատրաստական աշխատանքները կշարունակեն Վրաստանի Գորիում: Այնտեղից նրանք կմեկնեն Խորվաթիայի Պորեկ քաղաք, որտեղ կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը: