Հայ ձյուդոիստները մեդալ չեն նվաճել
copy image url

Հայ ձյուդոիստները մեդալ չեն նվաճել

Սպորտ Ներքին 2 տարի առաջ - 18:35 02-05-2022

Սոֆիայում անցկացված ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացրել են 73 կգ քաշայիններ Արսեն Ավետիսյանը և Ֆերդինանդ Կարապետյանը, որոնց չի հաջողվել մեդալ նվաճել։

Արսեն Ավետիսյանը պարտվել է երկրորդ շրջանում, Ֆերդինանդ Կարապետյանը՝ առաջին շրջանում։

Նրանք վերադարձել են Վրաստանի Գորի քաղաք եւ միացել այնտեղ մարզումային հավաք անցկացնող թիմակիցներ Գասպար Հայրապետյանին, Շահեն Աբաղյանին (երկուսն էլ` 60 կգ), Արտյոմ Ղալաչյանին (66 կգ) և Մերուժան Սարգսյանին (73 կգ), հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը: Նշած մարզիկներին, ինչպես նաև Արսեն Ավետիսյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը կուղեկցի Բոսնիայի Սարաևո, որտեղ մայիսի 5-8-ը տեղի կունենա Եվրոպայի գավաթի խաղարկության փուլային մրցաշարին:

Ամենից շատ դիտված