44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի վիճակը կայուն ծանր է, նա հիվանդանոցում է: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Երեկ փորձել են հարցաքննել, սակայն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Արթուր եւ Գարիկ Գալեյանների նկատմամբ քրգործ է հարուցվել է N զորամաս ապօրինի մուտք գործելու, հրամանատարի տեղակալի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու, ծանր վիրավորանք հասցնելու դեպքերի հետ կապված:
Գարիկ Գալեյանին նախօրեին ձերբակալել էին, սակայն նրա առողջական վիճակը վատացել է եւ նրան տեղափոխել են «Աստղիկ» ԲԿ: