Մենք որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին մենակ չենք թողնելու. Արթուր Վանեցյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 20:26 18-05-2022
Ֆրանսիայի հրապարակում շարունակվում է ընդդիմության հանրահավաքը։ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն իր ելույթում ասաց, որ իշխանությունը նրանց մեղադրում է, որ իրենց թուրք են ասում.

«Չի լինելու մեկը, որ պլստա, բոլորը պատասխան են տալու։ Օրվա երկրորդ կեսին լուր ստացանք, որ այս իշխանությունները որոշում են կայացրել, որ ձերբակալեն Գարիկ Գալեյանին՝ 44-օրյա պատերազմում նահատակված մեր հերոսի հորը։ Մեր նահատակված հերոսների ծնողներն արդեն երկար ժամանակ պահանջում են, որպեսզի ՀՀ իրավապահ համակարգը հայտնաբերի և պատասպխանատվության ենթարկի այն անձին, ում պատճառով նահատակվել են մեր տղերքը։ Դատախազության հանձնարարականը եղավ քննչական մարմնին, որ այդ գործի շրջանականերում հրավիրեն հարցաքննության վարչապետի աթոռը զբողեցնող անձին, սակայն քննիչը չի կատարել այդ պահանջը։ Որոշել են ոչ միայն ազատազրկման ենթարկեն Գարիկ Գալեյանին, այլև իր ավագ եղբորը։ Միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի խափանման միջոցը փոխվի և անձնական երաշխավորություն ենք ներկայացրել, իսկ հետո մենք իմացանք, որ դատաքննություն իրականացնող մարմինը Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխի և կիրառի ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին։ Մենք որևէ պարագայում մեր հերոսածին ծնողներին մենակ չենք թողնելու»։

Մանրամասն՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի