Սահմանային անցակետը կվերահսկեն ԱԱԾ և մաքսային մարմինները. նախագիծը հավանության արժանացավ
copy image url

Սահմանային անցակետը կվերահսկեն ԱԱԾ և մաքսային մարմինները. նախագիծը հավանության արժանացավ

Ներքին 2 տարի առաջ - 17:19 18-05-2022
«Նախագծի նպատակը տնտեսվարողների և ֆիզիկական անձանց սահմանային անցակետերը հատելու պարզեցումն է, կոռուպցիոն ռիսկերի լրացուցիչ բացառումը, ժամանակի խնայողությունը, վարչարարության պարզեցումը»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Մաքսային կարգավորման» մասին օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը ներկայացնելիս ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Բադասյանի խոսքով՝ մասնավորապես հիմա, երբ պետական սահմանային անցակետերում վերահսկողություն են իրականացման հետևյալ մարմինները՝ ԱԱԾ-ն, ոստիկանությունը, տեսչական մարմինը, նախագծի ընդունումն ավելի անհրաժեշտ է՝ տնտեսվարողի գործը հեշտացնելու տեսանկյունից։

«Նախագծով առաջարկում ենք պետական սահմանի մասին օրենքում փոփոխություններ իրականացնել՝ հստակ ամրագրելով, որ պետական սահմանին գործառույթներ իրականացնեն բացառապես սահմանապահ զորքերի և մաքսային հսկողություն իրականացնող մաքսային մարմինները։ Եթե, օրինակ, ԵԱՏՄ վերահսկողության ապրանք է, ապա սահմանային անցման կետը հատելու համար տնտեսվարողները կշեռքին են մոտենում, որից հետո տնտեսվարողը մոտենում է ԵԱՏՄ տնտեսվարողների առանձնացված մասնաշենքին, որտեղ հիմնականում գերակշիռ մեծամասնությամբ փաստաթղթերի հիման վրա արվում է ուսումնասիրություն, այնտեղից կրկին վերադառնում է մաքսային, որից հետո մաքսայինից փաստաթղթերը դուրս են գալիս։ Այսինքն՝ գործընթացը բավականին ժամանակատար է, և մենք առաջարկում ենք, որ երկու մարմին սահմանային անցակետում իրականացնի աշխատանքները։ Օրենքով առաջարկում ենք, որ մաքսային վերահսկողություն իրականացնեն միայն ԱԱԾ և մաքսային մարմինները, իսկ առանձին դեպքում՝ սահմանային այլ վերահսկողություն իրականացնելու նպատակով կառավարության որոշմամբ պետական սահմանի մասին օրենքով հսկողական գործառույթ ունեցող այլ պետական մարմիններ»։

Նախագիծը վեց կողմ ձայների մեծամասնությամբ հավանության արժանացավ հանձնաժողովի անդամների կողմից։



Ամենից շատ դիտված