Իսրայելը պաղեստինցիների համար փակում է Գազայի հետ սահմանային անցակետը
copy image url

Իսրայելը պաղեստինցիների համար փակում է Գազայի հետ սահմանային անցակետը

Արտաքին 2 տարի առաջ - 13:58 23-04-2022
Իսրայելը հրթիռակոծությունից հետո կփակի Գազայի հետ սահմանային անցակետը։ Այս մասին հայտարարել է իսրայելական պետական Kan ռադիոկայանը՝ շաբաթ առավոտյան Իսրայելի ուղղությամբ արձակված արկի մասին հաղորդագրություններից հետո։
Իսրայելական բանակը հայտարարել է, որ կիրակի օրը կփակվի Էրեզ սահմանային անցակետը, որով կարգելվի Գազայի հատվածից աշխատողների և առևտրականների մուտքը Իսրայել: Անցակետի վերաբացման մասին որոշումը կկայացվի իրավիճակի գնահատականին համապատասխան, ասվում է զեկույցում։

Ամենից շատ դիտված