ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և  Վրաստանի վարչապետի հանդիպումը չեղարկվել է
copy image url

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և  Վրաստանի վարչապետի հանդիպումը չեղարկվել է

Արտաքին 2 տարի առաջ - 14:59 18-05-2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը, որը պետք է կայանար այսօր Բրյուսելում, չեղարկվել է։ Այս մասին հաղորդվում է ՆԱՏՕ-ի կայքում։ Պատճառը առայժմ հայտնի չէ։

«Իմեդի» հեռուստաընկերությունը գրում է, որ հանդիպումը, տարածված տեղեկությունների համաձայն, չեղարկվել է Ստոլտենբերգի առողջական վիճակի պատճառով։ Մոտ մեկ շաբաթ առաջ հաղորդվել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Այնուամենայնիվ, այսօր առավոտյան Ստոլտենբերգն ընդունել է Շվեդիայի և Ֆինլանդիայի դեսպաններին, որոնք նրան են փոխանցել Հյուսիսատլանտյան դաշինքի երկրներին անդամակցելու պաշտոնական հայտերը։

Նախօրեին Բրյուսել կատարած այցի շրջանակներում Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլայի հետ։

Ամենից շատ դիտված