Ինչո՞ւ են լռում «Սաքունց-մաքունցները»
copy image url

Ինչո՞ւ են լռում «Սաքունց-մաքունցները»

Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:10 18-05-2022
Հանրապեությունում ամեն օր բողոքի ակցիաներ են, ու ամեն օր ոչ թե տասնյակ, այլ հարյուրավոր քաղաքացիների են բերման ենթարկում իրենց անհնազանդության խաղաղ ակցիան իրացնելու համար։ Իրենց ժողովրդավար հռչակած Հայաստանի իշխանությունները թույլ չեն տալիս, որ քաղաքացիներն իրենց խաղաղ անհնհազանդության ակցիաներն իրականացնեն։ Ու հարյուրներով լցնում են ավտոբուսներն ու տանում բաժին։ Իսկ երբ հարցնում ես՝ բա 2018-ին ինչո՞ւ էիք հանդուրժում, երբ փողոց էին փակում, ոստիկանները, բերանները ջուր առած, նայում են երեսիդ ու ոչինչ չեն պատասխանում։

Բերանները ջուր են առել ու չեն խոսում նաև իրենց իրավապաշտպան հռչակածները, որոնց կարելի է մեկ բառով ձևակերպել որպես «Սաքունց-մաքունցներ»։ Դրանց մեջ են մտնում նույն ինքը՝ Արթուր Սաքունցը, գյումրեցի մեծաբերան ու պոռոտախոս «իրավապաշտպան» Լևոն Բարսեղյանը, սորոսական գրանտներով սնվող մյուս իբր իրավապաշտպան ՀԿ-ներն ու դրանց ներկայացուցիչները։ Սերժի ժամանակ այս զանգվածը անգամ ծառի մի ճյուղ կտրելու, էլ չենք ասում՝ Վարդգես Գասպարիին ասֆալտից քերելու և նորմալ դիրքի բերելու դեպքում մի վայնասուն էին բարձրացնում, մի աղմուկ-աղաղակ, իրենց մեջտեղից ճղում էին, գնում ոստիկանական բաժանմունքների դիմաց դեմոկրատիայի վերաբերյալ ճառերով ցույցեր էին անում, «Սերժի՛կ, հեռացի՛ր» էին գոռում։

Իսկ այսօր չկան, ծպտունները դուրս չի գալիս, երբ հարյուրներով ապիօրինի ձերբակալություններ են տեղի ունենում Նիկոլի ոստիկանական ուժերի կողմից։ Զոհված հերոսի հորն են ձերբակալում, 44-օրյա պատերազմում զոհված մեր մյուս հերոսների ծնողներին են քաշքշելով տանում բաժին, պատգամավորների նկատմամբ են բիրտ ուժ կիրառում ու գլխին տալով՝ մտցնում մեքենան, գեներալ յուրի Խաչատուրովի որդուն են ոստիկանի կեղծ ցուցմունքի հիման վրա ձերբակալում, ու սաքունցներն ու բարսեղյանլևոնները լռում են ու լռում։

Լռում են, որովհետև Սորոսի գրասենյակից իրենց այս իշխանությունների ապօրինությւոնների դեմ պայքարելու համար փող չեն տալիս, իրենց գրանտները Սերժի ու նախկինների դեմ է, նրանք մինչև հիմա էլ դեռ շարունակում են իրենց ստացած գումարները արդարացնել նախկինների դեմ պայքարելով։ Իսկ Դանիելը, որը զարմացել էր երեկվա բերման ենթարկվածերի աննախադեպ քանակից ու չէր թաքցրել իր զարմանքը, որ 2008-ից այս կողմ նման քանակի բերման ենթարկելու դեպք չէր գրանցվել, զբաղված է ոստիկանական ֆունկցիա իրականացնելով։ Նա կա՛մ ցուցումներ է տալիս ոստիկաններին, թե ով ինչպես պետք է աշխատի, ով որտեղ է թերացել իր հնարած «բարեփոխումների» հարցում, կա՛մ զբաղված է հանրահավաքի մասնակիցների ու բերման ենթարկվածների թվերը հաշվելով։

Իսկ ոստիկանության ապօրինությունների մասով դարձյալ ոչ մի խոսք։ Եթե խոսում էլ է, ապա նորօրյա ՄԻՊ-ի մակարդակի գնահատականներ է հնչեցնում, որից հաստատ ոստիկանությունն ու Նիկոլի իշխանությունը չեն նեղվի, դեռ մի բան էլ կուրախանան, որ Դանիելի հաշվին դեմոկրատական իշխանության իմիտացիա են ստեղծում՝ թոզ փչելով միջազգային հանրության աչքին։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում