Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Տելեգրամի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Գրայվորոն քաղաքային շրջանի Բեզիմենո գյուղի գնդակոծության մասին։
«Կա մեկ վիրավոր, որը թեթև վնասվածք ունի: Անհրաժեշտ բուժօգնությունն արդեն ցուցաբերվում է, նրա կյանքին ոչինչ չի սպառնում։ Ավերածություններ կան»,- գրել է մարզի ղեկավարը։ Վնասի չափը, հավելել է նա, կորոշվի տնետուն այցելելուց հետո: