Ռուսաստանը չի երկարաձգի ԵԱՀԿ մանդատը Ուկրաինայի հետ սահմանին գտնվող անցակետերում
copy image url

Ռուսաստանը չի երկարաձգի ԵԱՀԿ մանդատը Ուկրաինայի հետ սահմանին գտնվող անցակետերում

Արտաքին 3 տարի առաջ - 09:16 03-09-2021

Ռուսաստանը ոչ մի հիմք չի տեսնում սեպտեմբերի 30-ից հետո Ուկրաինայի սահմանին գտնվող Գուկովո և Դոնեցկ անցակետերում ԵԱՀԿ դիտորդական խմբի մանդատը երկարաձգելու համար: Այս մասին հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը, որի խոսքերը հրապարակվել են ԵԱՀԿ -ում Ռուսաստանի առաքելության կայքում:

Նրա խոսքով՝ այս որոշումը վերանայման ենթակա չէ:

«Մենք ենթադրում ենք, որ խումբը կկարողանա արդյունավետ օգտագործել մնացած ժամանակը՝ բոլոր վարչական ընթացակարգերն իրականացնելու համար», - ասված է հաղորդագրության մեջ:

Լուկաշևիչն այս որոշումը հիմնավորել է նրանով, որ ԵԱՀԿ դիտորդների ներկայությունը Ռուսաստանի տարածքում օգտագործվում է հակառուսական քարոզչական հարձակումների համար:

Ամենից շատ դիտված