Կարմիրբերետավորները առանց հիմնավորման բերման են ենթարկում ավտոերթի բոլոր մասնակիցներին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:27 16-05-2022
Քիչ առաջ ոստիկանները Երևանի Կորյուն փողոցում փակել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ավտոերթի մասնակիցների ճանապարհը։

Տարածքում մեծաթիվ կարմիրբերետավորներ են հավաքված, ովքեր մեքենաների վարորդներին հրահանգում են իջնել մեքենաներից ու առանց որևէ հիմնավորման բերման են ենթարկում նրանց։

Վարորդներից որևէ մեկին խախտման վերաբերյալ ծանուցում կամ բերման ենթարկելու որևէ հիմք չի ներկայացվում։ Մեքենաները մնում են փողոցում կանգնած՝ առանց վարորդների։

Մանրամասները՝ տեսանյութում․


Ամենից շատ դիտված