Ամբողջ ուժերը լարելուց հետո հաջողվեց ընդամենը 4000 մարդ հավաքել հրապարակում․ Չախոյան
copy image url

Ամբողջ ուժերը լարելուց հետո հաջողվեց ընդամենը 4000 մարդ հավաքել հրապարակում․ Չախոյան

Ներքին 2 տարի առաջ - 09:48 16-05-2022
«Սա Ֆրանսիայի հրապարակն է՝ 18։40-ի դրությամբ»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել և լուսանկար է հրապարակել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։ Ըստ Չախոյանի՝ 18։40-ի դրությամբ մոտ 4000 մարդ է եղել հրապարակում։

«Հանրահավաքի մեկնարկին հրապարակում կար ընդամենը 2500 մարդ։ Փաստորեն, մեկ օր դադար վերցնելուց ու ամբողջ ուժերը լարելուց հետո ցուցարարներին հաջողվեց ընդամենը 4000 մարդ հավաքել հրապարակում։
Եվ սա շարժման առաջնորդները համարում են «համահայաստանյան մեծ հանրահավաք»։
Եթե սա «համահայաստանյան մեծ հանրահավաք» է, ինչպես իրենք են անվանում, ապա 2018-ի հեղափոխության օրերին եղել են միջտիեզերական հանրահավաքներ»,- գրել է Չախոյանը։