Մինչև 4000 դոլար դրամաշնորհ՝ սեփական բիզնես հիմնելու համար. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Ճապոնիայի կառավարության ու «Հայաստանի սոցիալական աշխատողներ» ասոցիացիայի համատեղ ծրագրով անապահովության համակարգում ընդգրկված 300 քաղաքացու հնարավորություն է տրվել նպաստառուից դառնալ գործարար: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության
ֆեյսբուքյան էջից։
Ծրագիրն իրականացվում է 5 մարզում, մասնակիցներն ընտրվել են մրցույթով: