«Լիվերպուլը»՝ Անգլիայի գավաթակիր
copy image url

«Լիվերպուլը»՝ Անգլիայի գավաթակիր

Սպորտ 2 տարի առաջ - 22:44 14-05-2022
Ֆուտբոլի Անգլիայի Գավաթի խաղարկության (FA Cup) եզրափակչում մրցել են «Լիվերպուլը» և «Չելսին»։

Հանդիպումը գոլազուրկ ավարտ է ունեցել, գոլ չի գրանցվել նաև լրացուցիչ ժամանակում։ Գավաթակիրը որոշվել է 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի դիպուկ են գտնվել մերսիսայդյան թիմի ֆուտբոլիստները՝ հաղթելով 6։5 հաշվով։ Ընթացքում 1-ական անգամ վրիպել են Սեզար Ասպիլիկուետան և Սադիո Մանեն, սակայն որոշիչ է եղել Մեյսոն Մաունթի հարվածը, որը «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերը փայլուն սեյվով հետ է մղել։ Այնուհետև Կոնստանտինոս Ցիմիկասը դարձել է հաղթական գոլի հեղինակը։

Յուրգեն Կլոպի գլխավորած «Լիվերպուլը» 8-րդ անգամ դառնում է Անգլիայի գավաթակիր՝ կրկնելով հաջողությունը 16 տարի անց։

Հանդիպման ամբողջական տեսությունը.