«Լիվերպուլը» հետաքրքրված է Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, հայտնում է Liverpool News-ը։ Մերսիսայդցիները միացել են 18-ամյա ֆուտբոլիստի համար պայքարին, որին արդեն վաղուց հետևում են «Չելսին», «Բարսելոնան» և այլ ակումբներ։ Արսենի տրանսֆերային արժեքը 15 մլն եվրո է գնահատվում, հայտնում է Armsport.am-ը: Հաղորդվում էր, որ Դորտմունդի «Բորուսիան» ևս դիտարկել է Արսեն Զախարյանին հրավիրելու տարբերակը, բայց դեռևս պաշտոնական շփումներ չեն եղել ֆուտբոլիստի կամ նրա ներկայացուցիչների հետ։