Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի հաջորդ շաբաթվա կեսերին. ԱԳ նախարար
copy image url

Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ կներկայացնի հաջորդ շաբաթվա կեսերին. ԱԳ նախարար

Արտաքին 2 տարի առաջ - 16:42 13-05-2022
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հավիստոն ճապոնական NHK հեռուստաալիքին ասել է, որ Ֆինլանդիան, ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ կներկայացնի հաջորդ շաբաթվա կեսերին։

«Եթե խորհրդարանը հանգի այն եզրակացության, որ մենք պետք է հայտ ուղարկենք, ապա հաջորդ շաբաթվա կեսերին մենք դա կանենք»,- ասել է Հավիստոն։

«Շվեդիան նախատեսում է նմանատիպ քայլեր անել մոտավորապես նույն ժամանակացույցով»,- հավելել է ֆինն նախարարը։

Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն և վարչապետ Սաննա Մարինը հինգշաբթի օրը համատեղ հայտարարել են, որ կարծում են՝ երկիրը պետք է անդամակցի ՆԱՏՕ-ին։

Ամենից շատ դիտված