«Ռեալը» ջախջախիչ հաղթանակ է տարել «Լևանտեի» նկատմամբ
copy image url

«Ռեալը» ջախջախիչ հաղթանակ է տարել «Լևանտեի» նկատմամբ

Սպորտ 2 տարի առաջ - 14:37 13-05-2022
Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի առաջնությունը մոտենում է ավարտին։ 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 6 անպատասխան գնդակ է ուղարկել «Լևանտեի» դարպասը։

Իսպանիայի նորընծա չեմպիոնի կազմում իր կարիերայի առաջին հեթ-տրիկն է հեղինակել Վինիսիուս Ժունիորը, մեկական գոլով աչքի են ընկել Ֆերլան Մենդին, Կարիմ Բենզեման և Ռոդրիգոն։

Առաջնության ավարտից 2 տուր առաջ, Կառլո Անչելոտիի գլխավորած «արքայական» ակումբը 84 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Բարսելոնային» գերազանցելով 12 միավոր։

Հանդիպման տեսությունը.

Ամենից շատ դիտված