Պատերազմի սկզբից ի վեր ավելի քան վեց միլիոն մարդ է լքել Ուկրաինան, հաղորդում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը:
Միջազգային կազմակերպության վերջին զեկույցի համաձայն, ռազմական գործողությունների ընթացքում երկրի ներսում տեղից տեղ է տեղափոխվել ավելի քան ութ միլիոն մարդ։
Պատերազմից փախածների մեծ մասը տեղափոխվել է Լեհաստան, շատերը՝ Սլովակիա, Հունգարիա և Ռումինիա։
Կիևը ՌԴ իշխանություններին բազմիցս մեղադրել է ուկրաինացիներին բռնի կերպով Ռուսաստան տարհանելու մեջ։