CNN-ը տեսանյութ է հրապարակել ուկրաինացի խաղաղ բնակիչների սպանության վերաբերյալ

Արտաքին 2 տարի առաջ - 13:58 12-05-2022
CNN հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել, որը նկարահանվել է մարտի 16-ին Կիևի ծայրամասում գտնվող ավտոսրահի մոտ։
CNN-ը նշում է, որ տեսանյութում տեղի ունեցածը այժմ հետաքննվում է որպես հնարավոր ռազմական հանցագործություն։ Հեռուստաալիքը պարզել է նաև զոհերի ինքնությունը. նրանցից մեկն ավտոսրահի սեփականատերն է, որի անունը չի նշվում և 68-ամյա Լեոնիդ Պլյացը, որն այդ տարածքի անվտանգության աշխատակիցն էր։
Հեռուստաալիքի տրամադրության տակ հայտնված հսկիչ տեսախցիկների տեսանյութում հինգ մարդ է երևում, ենթադրաբար ռուս զինվորներ, որոնք փորձում են ներխուժել ավտոսրահի շենք։ Ձեռքերը վեր բարձրացրած նրանց է մոտենում խանութի սեփականատերը՝ մեկ այլ տղամարդու հետ։ Զինվորականները խուզարկում են նրան, մի քանի բառ փոխանակում, տղամարդիկ հեռանում են։
Դրանից հետո զինվորականները կրակ են բացում և գնդակահարում նրանց։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի