«Ինտերը» հաղթեց «Յուվենտուսին»՝ դառնալով Իտալիայի գավաթակիր
copy image url

«Ինտերը» հաղթեց «Յուվենտուսին»՝ դառնալով Իտալիայի գավաթակիր

Սպորտ 2 տարի առաջ - 02:16 12-05-2022
Կայացել է Իտալիայի Գավաթի խաղարկության եզրափակիչը։ Վճռորոշ խաղում մրցել են «Ինտերը» և «Յուվենտուսը»։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2։2։ Խաղի 7-րդ րոպեին Նիկոլո Բարելան բացել է հաշիվը։ 50-րդ րոպեին Ալեքս Սանդրոն հավասարեցրել է հաշիվը, իսկ 2 րոպե անց Դուշան Վլահովիչն առաջ է մղել արդեն թուրինյան թիմին։ Խաղավարտից 10 րոպե առաջ «Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն հավասարեցրել է հաշիվը։

Լրացուցիչ ժամանակում 4 րոպեում՝ 98-րդ և 102-րդ րոպեներին, Իվան Պերիշիչը գոլերի հեղինակ է դարձել՝ հաղթանակ պարգևելով «Ինտերին»։ Միլանյան թիմը 8-րդ անգամ նվաճեց Իտալիայի Գավաթը։

Հանդիպման տեսությունը․

Ամենից շատ դիտված