Չխկլը` բաց, չխկլը` փակ
copy image url

Չխկլը` բաց, չխկլը` փակ

Միտք Ներքին 2 տարի առաջ - 22:08 11-05-2022
Դիմադրողականները որոշել էին այսօր էլ քաղաքապետարանի շենքը գրավեն: Դե, գրավելը մի քիչ ճոխ է ասված, ավելի շուտ` քաղաքապետարանի շենքի դիմացի մայթը գրավեն ու դրանով քաղաքապետարանցիների ուշադրությունը գրավեն, որ իրենք գրավել են քաղաքապետարանի դիմացի մայթը ու արգելափակել մուտքերը: Թիվ մեկ դիմադրիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է՝ որ շենքն ուզեն, փակելու են, ինչքան ուզեն, փակելու են, մի խոսքով` ինչ ուզեց, այն էլ կանեն, իրենք` իրենց քաղաքապետարանը: Իշխան Սաղաթելյանը, սակայն, մոռացել է նշել, որ իրենց այս մանկական կապրիզները կտևեն այնքան, մինչև ոստիկանությունը չգա և չցրի իրենց այդտեղից` ուղարկելով ուրիշ տեղ խաղալու:

Սաղաթելյանի այս մանկապատանեկան քմահաճույքները արդեն լրիվ տուն-տունիկ են հիշեցնում: Իրենք իրենց համար առանձին իշխանության նման մի բան են հորինել ու էդտեղ իրենց տեր ու տիրական են զգում: Ու սա կարծես թե ձեռք է տալիս նաև իշխանություններին: Կարծում են` հասկանալի է բոլորին, որ եթե իշխանությունները ցանկանան, հաջորդ օրն իսկ այս ամենը կավարտվի․ մարդ չի մնա և՛ Ֆրանսիայի հրապարակում, և՛ փողոցներում: Բայց իրենց էլ է պետք, որ «Դիմադրության» շարժում ձևավորվի, և Իշխանն ու մյուսները այսպես` «չխկլը՝ բաց, չխկլը՝ փակ» խաղալով դիմադրեն ինչ-որ պրոցեսի:

Ակնհայտ է, որ սա փակուղու առջև է կանգնեցրել երկու կողմերին էլ, բայց առաջին հերթին` ընդդիմությանը, քանի որ նրանք որոշեցին բոբիկանալ ու մտնել գետը: Հիմա գետը նրանց ճոճում է, քշում աջ ու ձախ, երբեմն` վարարում, երբեմն՝ հանգիստ թողնում, որ ինչ ուզեն, անեն, մինչև վերջնական կխորտակվի, կամ ինչ-որ հրաշքով Իշխանն ու մյուսները լող տալով դուրս կգան ափ՝ հաղթանակած:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում