Ի՞նչ պետք է անեն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիները
copy image url

Ի՞նչ պետք է անեն պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիները

Ներքին 2 տարի առաջ - 13:05 11-05-2022
2022 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 14:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:

Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել նաև դիմում ներկայացրած քաղաքացին կամ նրա ծնողները կամ նրա կողմից նշված այլ անձինք, սակայն յուրաքանչյուր քաղաքացու մասով` մեկ անձից ոչ ավելի:

Նիստին մասնակցելու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2), բակալավրի կրթական ծրագրով դիմող քաղաքացիները՝ ժամը 14.00-ին, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով դիմողները՝ ժամը 14.30-ին»:

Ամենից շատ դիտված