Թել Ավիվ-Ստամբուլ չվերթի ինքնաթիռը կայանատեղ է վերադարձել նկարի պատճառով, որն ուղարկվել է մի շարք ուղևորների։ Լուսանկարը ֆիքսել է ինքնաթիռի կործանումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով թուրքական Star թերթը։
Հաղորդվում է, որ Anadolujet ավիաընկերության ինքնաթիռը թռիչքուղու վրա թռիչքի է պատրաստվել: Այդ պահին որոշ ուղևորներ իրենց բջջային հեռախոսներին լուսանկար են ստացել, որտեղ կադրեր են երևում մեկ այլ ավիափոխադրողի վթարից։
Հրատարակության տվյալներով, այդ մասին ուղևորները հայտնել են բորտուղեկցորդուհիներին։ Դրանից հետո օդաչու-կապիտանը կապվել է Բեն Գուրիոն օդանավակայանի կառավարման աշտարակի հետ և հայտնել իրավիճակը։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ինքնաթիռը վերադարձվել է կայանատեղի: Անվտանգության ուժերը խուզարկել են ինքնաթիռը, սակայն կասկածելի ոչինչ չեն գտել։
Արդյունքում օդանավը 154 ուղևորով Բեն Գուրիոն օդանավակայանից օդ է բարձրացել ժամը 15:40-ին։