Մինսկը դասեր է քաղել Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունից. Լուկաշենկո
copy image url

Մինսկը դասեր է քաղել Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողությունից. Լուկաշենկո

Արտաքին 2 տարի առաջ - 17:44 10-05-2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի իշխանությունները դասեր են քաղել ուկրաինական հակամարտությունից պաշտպանության և բանակի առնչությամբ։ Այս մասին հաղորդում է «ԲելՏա» գործակալությունը։

«Անկեղծ կասեմ. այն ժամանակ մենք այլ կերպ էինք տեսնում մեր բանակը և առաջին հերթին՝ մեր բանակի սպառազինությունը»,- ասել է Լուկաշենկոն խորհրդակցության ժամանակ, որը վերաբերում էր 2022 թվականի համար երկրի պետական ​​պաշտպանական պատվերներին։
Բացի դրանից, նա ասել է, որ ռուսական ռազմական գործողությունն իրենց շատ բան է սովորեցրել։

Բելառուսի ղեկավարի խոսքով՝ ինքը պարբերաբար համապատասխան հարցեր է քննարկում պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ։ Նա նաև հանձնարարել է նրան դասեր քաղել այս հակամարտությունից՝ Բելառուսի զորքերի վերազինման և հետագա զարգացման առումով։

«Ես նրանից մշտապես պահանջում էի. «Նայի՛ր շուրջդ, դիտի՛ր, եզրակացություններ արա՛, դասեր, դասեր և դարձյալ դասեր»։ Ինչպես ինձ զեկուցել են, դասերը քաղված են»,- հավելել է Լուկաշենկոն։

Ամենից շատ դիտված