Գերմանիայի կառավարությունը գաղտնի գործողությունների ծրագիր է պատրաստում, եթե Ռուսաստանը միակողմանիորեն որոշի անջատել գազը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ Reuters-ի, ծրագիրը, որը պատրաստվում է էկոնոմիկայի նախարարության կողմից, վարկերի տեսքով հրատապ օգնություն է նախատեսում էներգետիկ ընկերությունների համար, ինչպես նաև կառավարության կողմից էներգետիկ ոլորտի առանցքային ձեռնարկությունները վերահսկողության տակ վերցնելը:
Գերմանիայում ապրիլին օրենք է ընդունվել, որը կառավարությանը թույլ է տալիս արտակարգ իրավիճակներում վերահսկողություն տակ վերցնել էներգետիկ ընկերությունները:
Գերմանիան մեծապես կախված է խողովակաշարերի միջոցով ռուսական գազի մատակարարումներից, ընդ որում, գերմանացիներին գազ պետք է ոչ միայն ջեռուցման և էլեկտրաէներգիա ստանալու արտադրելու, այլև պողպատի և պլաստմասի արտադրության համար։
Գերմանիան ցանկանում է ազատվել ռուսական գազից կախվածությունից, սակայն ոչ անմիջապես, մինչև 2024 թվականի կեսերը և ներկայում բանակցություններ է վարում Քաթարի հետ հեղուկ գազի մատակարարումների կտրուկ ավելացման շուրջ:
Գերմանիայի Տնտեսական փորձագետների խորհրդի անդամ Ահիմ Թրյուգերը Rheinische Post-ին տված հարցազրույցում ասել է, որ եթե ռուսական գազի մատակարարումը հենց հիմա դադարեցվի, Գերմանիայում կես միլիոն մարդ կզրկվի աշխատանքից, իսկ տնտեսությունը կհայտնվի ռեցեսիայի մեջ: