Մեկնարկում է պատանի կոմպոզիտորների հանրապետական 9-րդ մրցույթը
copy image url

Մեկնարկում է պատանի կոմպոզիտորների հանրապետական 9-րդ մրցույթը

Ներքին 2 տարի առաջ - 10:17 10-05-2022
Այսօր՝ մայիսի 10-ին, մեկնարկում է Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 9-րդ մրցույթը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ իրականացվող այս նախագծի մրցութային փուլին իրավունք են ստացել մասնակցելու հայազգի 15 պատանի կոմպոզիտոր ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ջավախքից (Վրաստան) և Թեհրանից (ԻԻՀ):

Մասնակիցները կբաժանվեն տարիքային 2 խմբի՝ ներկայացնելով մեկական ստեղծագործություն: Մրցութային փուլի մեկնարկը տեղի կունենա մայիսի 10-ին՝ ժամը 17:00-ին, Հայաստանի կոմպոզիտորների միության համերգասրահում:

Մրցանակաբաշխությունն ու գալա համերգը կկայանան մայիսի 13-ին՝ ժամը 17:00-ին, նույն վայրում:

Մայիսի 12-ին մրցույթի մասնակիցները կայցելեն Կոմիտասի անվան պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի հիշատակին:

Հավելենք նաև, որ նախագիծն իրականանում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության մշակութային հիմնադրամի» գործընկերությամբ:

Մուտքն ազատ է:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC